Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու ցանկության մասին լուրը հեռու չէ իրականությունից

Փետրվար 02,2021 23:12

Լրահոսում այսօր տեղեկություն տարածվեց, թե հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ամենայն հավանականությամբ ցանկանում է տեղափոխվել ԱՄՆ:

Որ Արոնյանը, իրոք, վերջին երկու տարում ֆեդերացիան փոխելու մասին մտածում է, շախմատային աշխարհում տեղյակ մարդիկ կան: Սակայն նրանք այդ մասին լռում են՝ գերադասելով, որ ճիշտ կլինի, եթե Լեւոն Արոնյանն անձամբ այդ մասին հայտարարի: Իսկ ի՞նչը կարող էր իր շախմատային կյանքի լավագույն տարիները Հայաստանին նվիրած մեր գրոսմայստերին ստիպել, որպեսզի նա մտածեր նման որոշում կայացնելու շուրջ: Դրանք մի քանիսը կարող են լինել:

Լեւոն Արոնյանը նվաճել է շախմատային գրեթե բոլոր հնարավոր  բարձունքները, բացի աշխարհի անհատական չեմպիոնի տիտղոսից: Նա այդ ցանկությունն էլ ունի եւ դա չի թաքցրել ու չի թաքցնում: Պրոֆեսիոնալիզմը լիովին բավարարում է: Նա երկար տարիներ մշտապես իր արժանի տեղն է զբաղեցնում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների 10-յակում: Ուղղակի անհրաժեշտ է ավելի արդյունավետ զբաղվել հավակնորդների մրցաշարին, իսկ դրա համար որոշակի պայմաններ են անհրաժեշտ, որոնցից մեկն էլ կապված է որոշակիորեն համապատասխան ֆինանսների՝ նյութատեխնիկական համապատասխան բազայի տիրապետելու հետ:

Շախմատասեր հասարակությունը, հավանաբար, կհիշի, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը Հայաստան- 2050 հեռանկարային ծրագրի շրջանակներում ի թիվս այլ ծրագրերի, հայտարարել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում հանդես եկող ազգային հավաքական ունենալու եւ շախմատի աշխարհի թագը Հայաստան բերելու ցանկության մասին ու այդ նպատակով գրոսմայստերին տարեկան  $ 100 հազարից ավելի աջակցություն խոստացել: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, այդ խոստումը դրժվել է, եւ շախմատիստն արդեն երկու տարի ոչ մի գումար էլ չի ստանում:

Ի՞նչ է մնում անել Լեւոն Արոնյանին: Ամենայն հավանականությամբ՝ փոխել ֆեդերացիան: Իսկ ինչո՞ւ ԱՄՆ, երբ Լեւոն Արոնյանը, բոլորս գիտենք, որ տուն ունի Բեռլինում, հանդես է գալիս գերմանական շախմատային ուժեղագույն ակումբներից մեկի կազմում, նաեւ Իսպանիայի ծովամերձ շրջաններից մեկում տուն ունի, ուր հաճախ է մեկնում իր թիմի հետ այս կամ այն կարեւոր մրցաշարին նախապատրաստվելու համար:

ԱՄՆ-ի տարբերակն ամենահավանականն է թվում թեկուզ միայն այն պատճառով, որ այդ երկրի տղամարդկանց հավաքականի կազմում են հանդես գալիս Նակամուրան, Կարուանան, Սոն: Եվ այդ երկրի ընտրանին աշխարհի հաջորդ թիմային առաջնության եւ համաշխարհային օլիմպիադայի հաղթողի երկու գլխավոր հավակնորդներից մեկն է Չինաստանի թիմի հետ միասին: Հետեւաբար,  այդ տիտղոսները նվաճել հնարավոր է նույնիսկ 1-ին խաղատախտակի առջեւ չխաղալով, ինչը անհամեմատ ավելի դյուրին գործ է: Եվ երկրորդ, չի բացառվում նաեւ, որ հենց ԱՄՆ-ից այդպիսի առաջարկ եւ հովանավոր կա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728