Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է ինքնաբացարկ հայտնել

Փետրվար 03,2021 12:14 Share

Սահմանադրական կարգի տապալման գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։

Դատավորը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որին միացել են նաև մյուս նախկին պաշտոնյաների պաշտպանները։

Որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին, ժամը 13։00-ին։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել