Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիք վերադարձած գերեվարվածներից 4-ը շիրակցիներ են

Փետրվար 09,2021 22:30

Քիչ առաջ ՌԴ խաղաղապահ զորամասի հրամանատար Ռուստամ  Մուրադովի ուղեկցությամբ  Ադրբեջանից հայրենիք են վերադարձել ևս 5  ռազմագերիներ։ Նախնական տվյալներով, նրանցից  4-ը Շիրակի մարզից են, մեկը՝ Մասիսից։

Հայրենիք վերադարձածների անուններն են՝ Գալոյան Սամվել Թաթուլի (Գյումրի), Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի), Իսրաելյան Հովհաննես Գևորգի (Գյումրի), Մովսեսյան Վահրամ Արայիկի (Գյումրի), Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս):

Հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել մեկ ռազմագերի: Այս մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզից 62 հոգի գերեվարվել էին խաղաղ պայմաններում՝ Խծաբերդի հատվածից։  Նրանցից  հինգը  հայրենիք էին վերադարձել  ավելի վաղ։

Գերեվարված զինծառայողների հարազատներից շատերն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում են․ նրանք փափագում են  կամ տեսնել իրենց որդիներին կամ մի լուր ստանալ նրանցից։

Ի դեպ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ հայրենիք վերադարձածներից 3-ն են Շիրակի մարզից. «Ադրբեջանից վերադարձած  մեր հինգ հայրենակցից երեքը Շիրակի մարզից են։ Լիահույս սպասում ենք մեր մյուս գերեվարված քաղաքացիների վերադարձին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728