Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ կապված հարցեր

Փետրվար 16,2021 13:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Երկուշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգի հետ, հաղորդում է Turan գործակալությունը:

Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ Արցախի հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ կապված հարցեր:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր և կարևորել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների հետագա խորացումը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: