Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան․ «Շուշիի անկումն ուզում էին գցել Սեյրանի ջեբը»

Փետրվար 16,2021 22:44

«Պատերազմն արհավիրք է, արհավիրքի ժամանակ դու պիտի փորձես ամեն ինչ օգտագործել, ի՞նչ էր խանգարում հրավիրել Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, որպես Օնիկ Գասպարյանի խորհրդատուներ՝ առանց ակնկալիք ունենալու, որ, անպայման, այդ խորհուրդը կօգտագործվի։ Բազմափորձ մարդիկ են, իսկ Օնիկ Գասպարյանն ընդամենն երկու-երեք ամսվա Գլխավոր շտաբի պետ էր, իսկ ԳՇ պետ լինելը խաղուպար չէր եւ հատկապես ռազմական գործողություններ վարելը։ Ի՞նչ էր խանգարում նույն անփորձ Ջալալ Հարությունյանի մոտ հրավիրել Լեւոն Մնացականյանին, Սամվել Կարապետյանին էլի խորհրդատուի կարգավիճակով, էլի մի արեք ասածները, բան ինչ-որ մի բանից կարող էիք օգտվել, այլ ոչ թե պատահական մարդկանց, մարդկանց, որ այստեղից գնում էին իբր բարձագույն պաշտոնյա, ավտոմատը գնդացրից չտարբերող մարդիկ հայտնվում էին այդ կետում։ Սա զավեշտ չի՞, սա հանցանք չի՞»,- այսօր «Արմնյուզի» եթերում 2-րդ (հարցազրույցի 1-ին մասը) հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցազրուցավարի դիտարկմանը՝ պատերազմի վերջին օրերին վերոնշված անձանց հրավիրեցին՝ Լեւոն Մնացականյանին, Սեյրան Օհանյանին։ Սերժ Սարգսյանը վստահեցրեց՝ դա այլ բանի համար են արել․«Ինչպե՞ս վարվեց․ նոյեմբերի երկուսին, թե՝ երեքին՝ էս ՔՊ-ական մամուլը սկսեց գրել այն մասին, թե ինչպիսի հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը Շուշին պաշտպանելու համար։ Ես զարմացա, բայց չանցած երկու- երեք օր, սկսեցին Սեյրան Օհանյանին մեղադրել, որ նա չկարողացավ Շուշին պահել։ Ներողություն բառիս համար՝ Շուշիի անկումն ուզում էին գցել Սեյրանի ջեբը։ Բայց նա ընդամենը խորհրդատուի դերում էր այնտեղ։ Կամ Լեւոն Մնացականյանին ի՞նչ ստորաբաժանումներ էին տվել։ Հրամանատարը հրամանատար է ենթակա ստորաբաժանումներով, եթե նա չունի դրանք, ուժ չունի կռվելու, ի՞նչ է անելու, ավտոմատը վերցնե՞ր, գնա՞ր կռվեր, հո դասակի հրամանատար չէ։ Հետո հեքիաթներ են պատմում՝, թե՝ Շուշին ինչո՞ւ այսպես եղավ»։

Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքն ունենալով այդքան կապեր զինվորականների, եւ ոչ միայն, շրջանում, մինչեւ այսօր չի կարողանում պարզել՝ ո՞վ է եղել Շուշիի, Հադրութի պաշտպանության հրամանատարները, ընդհանրապես, այդ ճակատն ո՞վ է ղեկավարել․«Լավ ,այն ժամանակ ենթադրենք գաղտնիք էր, բա հիմա ինչո՞ւ չգիտենք»։

Մանրամասն՝ տեսանյութում 

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728