Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Ադրբեջանին մեծ հեռահարության SOM թևավոր հրթիռներ է մատակարարում. «Ռազմինֆո»

Փետրվար 19,2021 23:30

Փետրվարի 19-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են տասից ավելի համաձայնագրեր, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագրերից մեկը վերաբերում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռներ մատակարարելուն։

Այս մասին հայտնում է թուրքական SavunmaSanayİst մասնագիտացված կայքը։ Ինքնաթիռից արձակման համար նախատեսված SOM թևավոր հրթիռները, ենթադրաբար, ինտեգրվելու են Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչներին։

Նշենք, որ դեռևս 2018 թ․ հունիսին Բաքվում կայանալիք զորահանդեսի փորձերից մեկի ժամանակ երևացել էր թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռ: Բացի այդ՝ 2019 թ․ հունվարին Ադրբեջանի ՌՕՈւ փոխգնդապետներից մեկը հայտարարել էր, որ իրենք գնել են այդ հրթիռներից։

Թուրքական SOM թևավոր հրթիռը` Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ

SOM հրթիռն արտադրում է թուրքական Roketsan ընկերությունը`ամերիկյան  Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով: Թուրքիայում արտադրվում է 3 տարբերակ՝ SOM-A,  SOM-B1 բեկորաֆուգասային և SOM-B տանդեմային զրահահար մարտագլխիկներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728