Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժառոբական» ոճով

Փետրվար 23,2021 10:00

Պետք է խոստովանեմ, որ «ֆեյքերի» խնդիրն ինձ առանձնապես չի հուզում՝ համենայնդեպս, դրանց դեմ պայքարը մեր երկրի առջեւ կանգնած թիվ մեկ խնդիրը չէ:  Որպես օրինակ բերեմ «Առավոտի» կայքում տեղ գտնող մեկնաբանությունները: Իմ ամենօրյա հոդվածները մեկնաբանում են հիմնականում ծայրահեղ իշխանամետ ընթերցողները (ի թիվս այլոց, նրանք ներկայանում են որպես «Nimar», «Արմեն») կամ ծայրահեղ ընդդիմադիր տեսակետներ ունեցողները (օրինակ, «Ջորդանո Գալիլյան», «Garo»): Ես շնորհակալ եմ բոլորից՝ իմ գրածների հանդեպ ուշադրության համար, եւ, ի դեպ, գիտակցում եմ, որ չափավոր հայացքների տեր մարդիկ համացանցում եւ, մասնավորապես, ֆեյսբուքում չեն կարող շատ ակտիվ լինել: Ճիշտն ասած, ինձ չի հետաքրքրում՝ նրանք «ֆե՞յք» են, թե՞ «ֆեյք» չեն, նրանք ինչ-որ քարոզչական թիմի անդա՞մ են, թե՞ պարզապես անհատ քաղաքացիներ, այդ կեղծանունների հետեւում Պողոս Պետրոսյա՞նն է կանգնած, թե՞ Պետրոս Պողոսյանը: Ինձ հետաքրքիր չէ նաեւ, թե ինչ պատճառներով են նրանք թաքցնում իրենց իրական անունները: Ընթերցողներ են, իրենց տեսակետներն են հայտնում:

Իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները «ֆեյքը» դարձրել են «հայոց հարց», եւ դա ինչ-որ տեղ հասկանալի է՝ մարդիկ չեն ուզում իրենց մասին որեւէ բացասական խոսք լսել կամ կարդալ: Այդ «ֆեյքացավը» տեւում է մոտավորապես 5-6 տարի, բայց միայն Փաշինյանի իշխանության օրոք եւ, ըստ ամենայնի, նրա անմիջական հրահանգով «ֆեյքերի դեմ պայքարը» դարձել է ընդդիմադիրներին հետապնդելու գործիք:

Որեւէ հիմնավորում չկա, թե ինչու նախկին պատգամավորը եւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը պետք է իրենց տեսակետներն արտահայտեին «ֆեյքի» միջոցով, որն, ինչպես տեսնում եք, շարունակում է իր «ֆեյքային» գործունեությունը՝ այդ մարդկանց ազատազրկելուց հետո: ԱԱԾ-ի ներկայացրած տեքստը, որում իբր բացահայտվում է վարչապետի եւ «Իմ քայլի» մասին փիս-փիս բաներ գրող ինչ-որ «հանցավոր խումբ», իմ տպավորությամբ, բացարձակապես իրավական բնույթ չի կրում, դա ուղղակի քաղաքական մեղադրանք է: Ի դեպ, եթե «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ» եւ այլ նման կոպիտ, տգեղ, անպարկեշտ արտահայտություններ գրելը քրեական հանցագործություն է եւ ինչ-որ շերտի նկատմամբ ատելության հրահրում, ապա «շնաբարո դուրսպրծուկներ», «պատերի տակ վնգստացողներ» ասելը նույնպիսի հանցագործություն է: Կասկածում եմ, որ ԱԱԾ-ի տեքստի տակ կստորագրի որեւէ իրավաբան՝ ո՞վ կցանկանա խայտառակ լինել:

2018 թվականի հեղափոխության հայտարարագրված նպատակներից մեկը՝ իրավական պետության ստեղծումը, իրականություն չի դարձել: Ընդդիմադիրների վրա «գործեր են կարվում» ճիշտ այն ոճով, ինչպես որ դա արվում էր հեղափոխությունից առաջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (21)

Պատասխանել

  1. Ruben says:

    Շնորհավորում եմ այն քաղաքացիներին, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում և ծառայել են խորհրդային բանակի մարտական ստորաբաժանումներում:

    • Nimar says:

      Միանում եմ ձեր շնորհավորանքներին: Պատիվ ունեցա ծառայելու այդ ժամանակվա լավագույն բանակային ստորաբաժանումներից մեկում: Եվ մեր երկրում դիտելով բանակի կազմավորումն ու զարգացումը ՝ ես արդեն 30 տարի ցավ ու հիասթափություն եմ ապրում:

      • Ջորդանո Գալիլյան says:

        …եւ դիտելով բանակի կազմաքանդումն ու հեղինակազրկումը՝ ես արդեն 3 տարի ցավ ու հիասթափություն չեմ ապրում: Կեցցե ելակը եւ ապրի մեր գերագույն գլխավոր խառնակիչը՝ Արցախ-Սյունիքի դահիճը…

        • Nimar says:

          Բայց ո՞վ կմտածեր, որ «հեղինակությունների» կառուցած փայլուն համակարգը կարող է
          անսպասելիորեն կազմաքանդվել` ելակի վրա սայթաքելով: Միշտ ասել եմ, որ նարինջն ավելի
          լավն է, բայց ոչ ոք չէր ուզում լսել: Ինչ փորձանք է բերել անիծյալ ելակը…

          • Ջորդանո Գալիլյան says:

            Փայլուն-մայլուն չգիտեմ, բայց թուրքերի բոլոր ելուզակային հարձակումները հաջողությամբ կասեցվել են: Առանց ելակի ու նարնջի, առանց հալվայի ու ռախաթ-լոխումի: Սայթաքումն ուրիշ բանի վրա եղավ, երբ մի խելապակաս ու փառամոլ ստախոս պարզապես գլխատեց բանակը՝ արագի մեջ, որպես գերագույն գլխավոր կազմաքանդիչ…

    • Ջորդանո Գալիլյան says:

      Իսկ ոչ-մարտական ստորաբաժանումներում ծառայածներին չե՞ք ուզում շնորհավորել այդ ֆեյք տոնի առթիվ: 🙂

        • Ջորդանո Գալիլյան says:

          Ի՞սկ ԽՍՀՄ-ում չծնված, բայց խորհրդային բանակի մարտական ստորաբաժանումներում ծառայածներին:

          • Ruben says:

            Փետրվարի 23-ը իմ համար տոն է: ԽՍՀՄ բանակում ես սովորել եմ կռվել ու չհանձնվել: ԽՍՀՄ բանակում ստացած հմտությունների շնորհիվ ազատագրեցինք թուրքերի գրաված Հայաստանի տարածքները: 1992-ին մենք ուզում էինք բանակ ստեղծել, բայց գէղացիները «ստեղծեցին» կոլխոզիկների բանակ:
            Ավելի լավ է не лезь… Ձեր ստեղծողը դեռ շնչում է: Ես չեմ մեռնի, մինչեւ չթքեմ հրեշի գերեզմանին:

        • Ջորդանո Գալիլյան says:

          Կներեք, բայց ուզում եմ հիշեցնել, որ այս խմբագրականի նյութը «ֆեյքերն» են, այլ ոչ թե խորհրդային տոները, կոլխոզ-սովխոզներն ու Լենին պապիկի բարի աչքերը: Եւ այժմ 2021 թվականն է, այլ ոչ թե, ասենք, 1939-ը, երբ Բանվորա-Գյուղացիական Կարմիր Բանակը, որտեղ կոլխոզնիկները սովորում էին «կռվել ու չհանձնվել», խայտառակվեց փոքրիկ Ֆինլանդիայի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում: Կամ էլ 1941-ը, երբ նույն «կռվարար կոլխոզնիկները» հարյուր-հազարներով էին արդեն գերի հանձնվում…

          Ես չգիտեմ, թե ինչ «ստեղծողի» ու «հրեշի» մասին է խոսքը, բայց շատ լավ գիտեմ, թե ինչ է ֆիննական մոլոտովյան կոկտեյլը եւ խորհրդային աչքակապությունը…

          • Գալիլեո Բրունո says:

            bravissimo. Հայերի վելիկոռուսկի շովինիզմը ոչ մի բանի հետ կապ չունի։ Նարկոտիկի պես բան ա։ Կտրում ա իրականությունից։ Էն հին անեկդոտները, պարզվում ա, մեր մասին էին։ Համ «գլոբուս Գրուզիի» , համ «мы, с братским народомУзбекистана перевыполнили план по сдаче хлопка». Իսկ եթե սովետի բանակում ծառայել եք, բան չի եղել, ուղղակի “черно*опые армяне” կռվում էին “с тупорылыми азерамы” և պարտվեցին։ Հետաքրքիր ա էդ շնորհավորողները իրանց բանակի կլիչկան էլ են սիրով հիշում։

  2. Armen says:

    Իմ կարծիքով կա որոշակի տարբերություն մեկնաբանության տակ «ֆեյք» է թաքնված, թե՞ կոնկրետ քաղաքացի իր սուբյեկտիվ կարծիքով: Պարոն Աբրահամայան, դուք իմ էլ. հասցեն գիտեք, տվեք որևէ հասցե և ես կուղարկեմ իմ բոլոր տվյալները(հասցե, հեռախոսահամար, կենսագրական և այլ): Մոտավոր Ձեր հասակակիցն եմ, երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կարիք չկա, սիրելի Արմեն: Դա ինձ համար բացարձակապես խնդիր չի, ինչպես եւ գրել եմ: Բայց եթե որեւէ ընթերցող (այդ թվում նաեւ Դուք) ցանկություն ունի ինձ նամակ գրել, իմ էլ. հասցեն կա կայքում՝ [email protected]

    • Ջորդանո Գալիլյան says:

      Իմ կարծիքով կա ոչ մի տարբերություն էլ չկա: Միքայել Նալբանդյանը շատ կոնկրետ քաղաքացի էր՝ իր սուբյեկտիվ կարծիքով, բայց չգիտես ինչու թաքնվում էր բազում «ֆեյքերի» տակ («Կոմս Էմմանուել», «Սերովբե Շահբեգ», «Կամսար Խաչատուրյան», «Կիրակոս Մարգարյան» եւ այլն): Չի բացառվում, որ նիկոլչիբեյը Արցախի հարցով բոլոր մասնագետներին բերման ենթարկելուց հետո ասֆալտին փռի նաեւ հայ դասականներին՝ հեռակա կարգով, դուխով-բանով…

      Կարեւորը ոչ թե գրողի կեղծանունն է, այլ գրածի բովանդակությունը: Դե իսկ եթե նիկոլական դուխով մտքի տիտաններին թվում է, թե տեքստի հավաստիությունն ու կարեւորությունը խիստ կախված են անձնական տվյալներից, ապա ես մեծ հաճույքով կհաղորդեմ կոշիկիս չափսը, աչքերիս գույնը, մեքենայիս VIN-ը եւ իհարկե՝ Շուռնուխի կոնսպիրատիվ խրճիթիս հասցեն… 🙂

      • Ruben says:

        Մի խոսեք Շուռնուխի մասին: Ոչ ոք չկար ինձնից առաջ: Այդ ժամանակ կար Խորհրդային Միություն: Գործողություն «օղակ»:
        Հայաստանի Խորհրդային Հանրապետության գրեթե բոլոր բնակիչները զբաղվում էին իրենց առօրյա գործերով:

        • Ջորդանո Գալիլյան says:

          Պետք է խոսել հենց Շուրնուխի, այլ ոչ թե խորհրդային անցած-գնացած ժամանակների մասին: Կարեւոր չէ, թե ինչ է եղել կամ չի եղել ձեզանից առաջ: Կարեւոր է միայն այն, ինչ ունենք հիմա, հենց այս պահին, եւ ինչ կունենանք վաղը՝ այսօրվա հիման վրա…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Բռնապետական բոլոր ռեժիմները միշտ էլ պայքարել են “ֆեյքերի” (այսինքն՝ ազատ խոսքի) դեմ: Թե ինչ ոճով են բռնապետերը փորձում ոչնչացնել ազատության ամեն մի դրսեւորում՝ այդքան էլ կարեւոր չէ. դա կարող է լինել ռոբասերժական (այսինքն՝ մեղմ ավտորիտար) կամ լեւոնանիկոլական (դավաճանական-բիրտ ավտորիտար), պինոչետյան (ռազմական խունտայական) կամ չաուշեսկյան (համայնավարական ամբողջատիրական)…

  4. Լավատես says:

    Ես էլ եմ միանում Ruben ի շնորհավորանքին:
    Ռուսամետ չեմ, բայց բոլոր ազգերի լավագույնը ընդունում եմ եւ հարգում, բերեմ մոսկովյան համալսարանի ֆիզիկոսների շնորհավորանքը ռուսերեն իրենց կայքից.

    С Днем Советской Армии! С Днем Красной Армии!
    Была такая Армия, рожденная народом и для народа. Армия, служить в которой было почетно, а не служит — стыдно. Была такая Армия, испытавшая горечь тяжких поражений, но никем и никогда непобежденная!
    Была такая Армия, которая обеспечивала мирный труд народа и сдерживала от «миротворческих акций» борцов за мировой «демократический порядок».
    Была такая, ныне оболганная, любимая народом Армия!
    Без такой армии России не быть.
    Значит будет такая Армия!

    Մեր հայ ու ռուս ազգերի էս զիբիլ իշխանություն ընդդիմություններից պրծնենք ու միավորվենք մեր հայ ու ռուս ազգերի առողջ մարդասեր ազգասեր իշխանություն ընդդիմություններով ու աշխարհը մեր օրենքներին ենթարկե՛նք:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Իսկ մոսկովյան ֆիզիկոսների այդ խզբզանքը ի՞նչ կապ ունի ֆեյքերի, Մուշեղի քթի, աթոռին զմռսված աննախադեպ նյութի, դե կներեք արտահայտությանս՝ Արցախի կամ ընդհանրապես Հայաստանի հետ…

  5. Դիանա says:

    Հարգանքներս ու շնորհավորանքներս…. պ. Աբրահամյան Ձեր հոդվածները կարդում եմ միշտ։ Վերջերս կարդում եմ նաև մեկնաբանությունները…. պարոնայք այլակարծությունը իրավունք ունի լինելու, յուրաքանչյուրս իրավունք ունենք կարծիք հայտնելու, բայց միթե այլևս չկա հարգանք, փոխըմբռնում ու վերջապես բանական, քաղաքակիրթ բանավեճ։ Այն մաղձը, որ ներկայումս առկա է մեր կյանքում արդեն թույլ չի տալիս սթափ մտքով ապրել։ Ինձ համար որպես քաղաքացի, արդեն կապ չունի ով կլինի, որտեղից, կգա քայլելով, թե ինքնաթիռով, միայն թե չլինի ոչ նախկին, առավել եվս ներկա, ուզում եմ սկսել նորից հավատալ։

    • Ջորդանո Գալիլյան says:

      միայն թե չլինի ոչ նախկին, առավել եվս ներկա

      Հրաշալի միտք է. ջնջենք անցյալն ու ներկան եւ տեղափոխվենք Մեղրիի միջանցք վիրտուլ ապագա: Սկսենք, այսպես ասած, մեր սեփական զրոյական կետից, եւ թող ոչ ոք մեզ չասի, այ էս ու՞ր եք տեղափոխվում. ուր ուզում ենք, այնտեղ էլ տեղափոխվում ենք, ինչքան լիազորություն ունենք, այնքան էլ տեղափոխվում ենք…

      ուզում եմ սկսել նորից հավատալ

      Իսկ մի՞գուցե սկսեք գիտակցական-փաստական-բանական ոլորտի վրա հենվել: Կույր հավատը բացի անդունդից ուրիշ ոչ մի տեղ չի տանում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728