Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխան Սաղաթելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք ստացավ»․ «Հայրենիքի փրկության շարժում»

Փետրվար 23,2021 13:11

Ոստիկանները քիչ առաջ փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին, որը կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ միացել էր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին:

Սաղաթելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք ստացավ: Սակայն նրան հաջողվեց հասնել ՀՅԴ գրասենյակ, որտեղ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Ոստիկանությունը շարունակում է ծառայել այս հանցագործ խուժանին: Բոլորը հատ-հատ պատասխան են տալու: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, նա չի մնալու իր աթոռին»:

Այնուհետև նա կոչ արեց քաղաքացիներին այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքվել Արամի արձանի մոտ:

Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո և ոստիկանական բազմաթիվ ուժերի օժանդակությամբ մտավ կառավարական 3-րդ մասնաշենք, որից հետո ոստիկանները բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել բազմաթիվ քաղաքացիների:

Ոստիկանները բոլոր կողմերից շրջափակել էին նաև ՀՀԿ-ի գրասենյակը՝ խոչընդոտելով քաղաքացիների ելումուտը գրասենյակ:
Կառավարության շենքի տանիքին այսօր դիպուկահարներ էին տեղակայվել:

Հայրենիքի փրկության շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728