ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։
Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։
Իրականում պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար։
Երբ վարկային միջոցները աճում են պետական բյուջեի եկամուտներից ավելի արագ, թաքնված ծառայում են պետական ընտրակաշառքի ֆինանսավորմանը, հետևաբար դրանց զգալի մասը չի ուղղվում ենթակառուցվածքներին և ներդրումային ծրագրերին։ Սա ունենալու է իր հետևանքը, իսկ այս ֆոնին աշխարհաքաղաքական նոր արկածախնդրությունը բերելու է տնտեսական ծանր հետևանքների:



















































