Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական խորհուրդ»-ը միանում է ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ հորդորելով քաղաքացիական ուժերին միաբանվել

Մարտ 03,2021 16:14 Share

«Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնության հայտարարությունը

Պատերազմը տանուլ տված, տնտեսությունը տապալած և երկրի կառավարումը ձախողած իշխանությունը դիմում է փրփուրներին և օգտագործելով վարչական ռեսուրսը, մարզերից և Երևանի տարբեր վարչական շրջաններից  ստիպողաբար ցույցի է բերում հազարավոր քաղաքացիների: Ազգաբնակչության ճնշող մեծամասնության վրդովմունքի, բողոքի ցույցերն ուղեկցվում են նոր ձերբակալություններով և ծեծով: Չի բացառվում ներկա իշխանությունների գործակցությունը թշնամի պետությունների հետ, ինչի վկայությունն է Թուրքիայի աջակցությունը Հայաստանի ներկայիս վարչակազմին:

Օրվա հրամայականն է նոր Հայաստանի կառուցումը՝ բարոյական և արհեստավարժ չափորոշիչներով ընտրված ազգային համաձայնության կառավարության և համայն հայության միասնական ջանքերով:

«Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնությունը միանում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությանը և հորդորում քաղաքացիական բոլոր առողջ ուժերին միաբանվել՝ ի շահ հայրենիքի փրկության:

Արդեն համախմբվել են հետևյալ կառույցները.

 «Ազգային գվարդիա»

«Ազգային ճակատ»

«Ձայն հայրենեաց»

«Մտավորականների խորհուրդ»

«Քաղաքացիական խորհուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031