Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին այսօր, մինչ կմտներ նիստերի դահլիճ, լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին՝ հանրահավաքի ժամանակ ինչու հարթակում Փաշինյանի հետ չէր, չերեւաց, գերիների հարցում Ադրբեջանի հայտարարությանն ինչպես է հայկական կողմն արձագանքում, ինչպես են վերաբերվում այն իրողությանը, որ Հայաստանի դարավոր թշնամին աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ հստակ պատասխան Ալիեւի խոսքերին չի տրվում: Նա պատասխանեց միայն վերջին հարցին. «Տրվել է Ալիեւի խոսքերին պատասխան»: Ու շտապեց մտնել նիստերի դահլիճ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































