Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի, Լավրովի, Շոյգուի միջոցով անմիջական շփումներ կան գերիների հարցի առնչությամբ»․ ԱԳ նախարար

Մարտ 03,2021 17:43 Share

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի համար ԱԳՆ-ն բանեցնում է բազմաթիվ խողովակներ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Նա նշեց․ «Առաջնահերթ ելնում ենք այն իրավիճակից, որ տարածաշրջանում ՌԴ-ն ունի կարեւոր դերակատարում, եւ տարբեր խողովակներով՝ նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի, ՊՆ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի առնչությամբ։ Ռուսական կողմը հետեւողականորեն հարցը բարձրաձայնում է։ Միաժամանակ, հարցը հատուկ շեշտադրում է ունեցել իմ զրույցներում ՄԽ համանախագահների մակարդակում։ Ադրբեջանի համար այս հարցն իսկապես դառնում է խնդրահարույց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031