Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կոմպրոմատներ մինչ օրս նրանց վերաբերյալ չեմ հրապարակել և չեմ էլ պատրաստվում հրապարակել». Արթուր Վանեցյանը՝ իմքայլականների մասին

Մարտ 03,2021 19:15 Share

Ունե՞ք փաստեր իշխանական ներկայացուցիչների դեմ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս հարցն անպատասխան թողեց:

Հիշեցնենք՝ այս պահին ընդդիմության ներկայացուցիչները սպասում են Օնիկ Գասպարյանի հարցով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը: Այդ որոշումից էլ կախված են նրանց գործողությունները:

Լրագրողները հիշեցրին ոստիկանության հայտարարությունը, թե հանրահավաքի ընթացքում հնարավոր են սադրանքներ. ոստիկանությունը տվյալներ է ստացել, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Կամ ոստիկանությունը նման տեղեկություններ է ստացել, ուստի այդ պարագայում հրապարակային ուզում եմ փարատել նրանց կասկածները. մենք գործում ենք օրենքի շրջանակում՝ բացառելով ցանկացած բռնություն: Կա երկրորդ տարբերակը, որն իրավունք ունի լինելու: Դա այն է, որ ոստիկանությունն ի սկզբանե որոշել է ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ուղղակի հիմքեր է ստեղծում»:

Դառնալով իմքայլականների հայտարարություններին, թե Արթուր Վանեցյանն ազդեցություն կարող է գործել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի վրա, Արթուր Վանեցյանն ասաց. «Այո, Ռուբեն Վարդազարյանն իմ ընկերն է, ու հպարտ եմ, որ ունեմ նման ընկեր: Տա Աստված, որ բոլորն ունենան նրա նման ընկեր, որ իրենց անձնական շահերի համար չեն հրաժարվում իրենց ընկերներից: Մնացածը քաղաքական բեմականացնում է»:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է Արթուր Վանեցյանի ներկայությունն այդքան անհանգստացնում իշխանական թևին, կարո՞ղ է կոմպրոմատներ ունի նրանց նկատմամբ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես կոմպրոմատներ մինչ օրս նրանց վերաբերյալ չեմ հրապարակել և չեմ էլ պատրաստվում հրապարակել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031