Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման են ենթարկվել օրենքով գողեր «Լեննականցի Զապ»-ը, «Շահումյանցի Ժիրո»-ն ու տասից ավել քրեական հեղինակություններ. shamshyan.com

Մարտ 04,2021 23:33

shamshyan.com. Այսօր՝ մարտի 4-ին,   ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ  Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար  քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի  տաք-տաք վնասազերծում» օպերացիան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային ձայներ» օբյեկտից  ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել թվով  15 անձի:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից երկուսը օրենքով  գողեր են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են  Lexus մակնիշի  ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser,  Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031