Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղևորներից պահանջել կրել դիմակ, ապահովել տրանսպորտային միջոցի ախտահանումը. ՔՏՀԱ տեսչական մարմին

Մարտ 05,2021 17:47

Նախազգուշացում ուղևորներին, կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի (Covid-19) համավարակի դեպքերի թվի աճի միտումը, հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, տրանսպորտային միջոց նստելիս պարտադիր ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով, նախապես ուղեվարձի չափով մանրադրամ ունենալ՝ հնարավորինս բացառելով մանրը վերադարձնելու կամ ստանալու անհրաժեշտությունը։

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց հորդորում ենք ուղևորներից պահանջել տրանսպորտային միջոցի ուղեսրահում պարտադիր կրել դիմակ, ապահովել տրանսպորտային միջոցի սահմանված կարգով ախտահանումը, ինչպես նաև ուղևորների նստեցումը կատարել  տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով  գերբեռնված երթևեկությունը։

Հիշեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերի աճի դեպքում կքննարկվի հասարակական տրանսպորտից օգտվելու սահմանափակումներ և պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը։

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031