Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ որոնումները ոչ մի արդյունք չտվեցին, միայն դեպքից 5 ամիս անց մարմինդ գտանք. Լիլիթ Հովսեփյան

Մարտ 08,2021 11:52

Մհեր Ռադիկի Հայրապետյան: Ծնվել է 1985 թվականի ապրիլի 1-ին Գորիս քաղաքում։

2003-2005 թվականին պարտադիր զինվորական ծառայության է մեկնել Սովետաշենի N զորամասում։ Ծառայությունը ավարտելուց հետո մեկնել է ՌԴ։ Այնուհետև վերադառնալով հայրենիք, որոշ ժամանակ անց ամուսնանում է Լիլիթ Հովսեփյանի հետ։

2014 թվականին զինվորական ծառայության է անցնում Գորիսի N զորամասում, որպես պահեստապետ, այնուհետև հետախույզ վարորդ։ Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից մասնակցել է նաև այս պատերազմին։ Իր կյանքի հաշվին փրկել է բազմաթիվ կյանքեր, տեղափոխել զոհվածների աճյուններ։ Ցավոք Սեպտեմբերի 30-ին անօդաչուի արկի բեկորներից իր մահկանացուն կնքեց հերոս Մհերը։

Կյանքով լեցուն, ժպտերես, ընտանիքը պաշտպանող, այդ թվում նաև իր ազգին պաշտպանող Մհերն էլ հերոսացավ։ Ուներ 1 տղա՝ Մարկը 6 տարեկան և 1 դուստր՝ Սոֆին 1 ամսից կլինի 2 տարեկան։ Մարկը շատ է կարոտում իր հայրիկին, անընդհատ ասում է մայրիկ հոգնել եմ նկարներից, ե՞րբ եմ հայրիկիս գրկելու։ Իսկ Սոֆին չի հիշում, միայն հայրիկ է կանչում:

Կինը՝ Լիլիթը ասաց. «Շատ եմ ափսոսում, որ կորցրեցի իմ միակին։ Մհերս իմ աշխարհն էր, իմ թանկը։ Ինչո՞ւ Աստված մեր սերը շատ համարեց։ Իմ որոնումները ոչ մի արդյունք չտվեցին, միայն դեպքից 5 ամիս անց մարմինդ գտանք, լույսերի մեջ մնաս իմ հավերժի ճամփորդ։ Սիրում եմ քեզ»։

Հավերժ փառք քեզ, հերոս…

Գորիսի համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031