Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսավանի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց հերոս Արամ Ղազարյանի անունով

Մարտ 08,2021 12:35

Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցում օրերս կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված դպրոցի սան Արամ Արմենի Ղազարյանի հիշատակին։

Դեռ երեք ամսվա ծառայող էր Արամը, նոր էր դպրոցական պայուսակը ցած դրել և արդեն  հասցրել էր ձեռքը զենք վերցնել։

Երեք ամսվա զինծառայող Արամն արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից ակտիվ մասնակցել էր ամենաթեժ մարտերին։

Ավաղ, կյանքն ընդհատվեց ՝պատերազմի վերջին օրը ընկերներին հաց տանելիս Արամը հավերժ մնաց 18 տարեկան։

Սիսավանի դպրոցի տնօրեն Նարինե  Գալստյանի  որոշմամբ՝ կրթօջախի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց հերոս Արամ Ղազարյանի անունով: «Նա մեզ հետ է, քանի դեռ հիշում ենք. հերոսները չեն մահանում»,-հուշ-ցերեկույթի ընթացքում նշեց Նարինե Գալստյանը։

Իրենց սրտի խոսքերն ասացին ու բարի հիշողությունները պատմեցին ուսուցիչները, աշակերտները և պարզապես մարդիկ, ովքեր ճանաչում էին Արամին։

Հայրենասիրությունը մեր արյան մեջ է։ Այն մեր ուժն է, սերն ու հավատը։  Ընտանիքը, դպրոցն ու հասարակությունը ծառի խորն արմատների պես ստիպում են ամուր կառչել նույնիսկ ժայռ դարձած՝ քարացած հողից։ Ոչինչ չի կարող կտրել -չորացնել այդ արմատները՝ ո՛չ երաշտը, ո՛չ անձրևն ու քամին, ո՛չ էլ թշնամու անկուշտ երախը։ Չեն կարող, քանզի անկարող են դիմակայել հայ զինվորի բազկի ուժին։

Մենք միասնական են, հաղթող ու հայրենասեր…

Պատմությունից շատ դասեր ենք քաղել։ Պատերազմը շատ բան փոխեց մեր մեջ, մեր կյանքում: Մենք պահանջատեր ենք, մեր մեջ հաղթող հայի արյունն է։

Դժվար է, բայց հայը նորից պիտի ուժ գտնի իր մեջ, լվանա վերքերն ու մարտական ոգով առաջ շարժվի։

Մենք պետք է նորից բեկոր առ բեկոր հավաքենք մեր փշրված երազանքները, որ կարողանանք ապրել, արարել:

Այս պատերազմում տվեցինք ամենաթանկը, ուրեմն վառ պիտի պահենք նրանց հիշատակը։

Հիշատակդ վառ, Արա՛մ:

Մարինե ՄԵԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031