Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ պատերազմը՝ Նիկոլն ուներ ուղիղ ինը ամիս ժամանակ հրթիռներ ձեռքբերելու…». Արտակ Զաքարյան

Մարտ 24,2021 23:07

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս մարդն առանց ստելու չի կարողանում ապրի։

Այսօր խորհրդարանում Նիկոլը կրկին ստեց, ասելով որ ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ. մայիսին։ Համացանցի բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցները, տեսանյութերով ապացուցում են, որ ՍՈւ30ՍՄ-ները Հայաստան են եկել 2019թ. դեկտեմբերի վերջին։

Մինչ պատերազմը՝ Նիկոլն ուներ ուղիղ ինը ամիս ժամանակ հրթիռներ ձեռքբերելու և Հայաստան տեղափոխելու համար։ Դա չի արվել։

Իսկ նա ստելով փորձում է արդարանալ, որ իբրև ժամանակը կարճ էր, դրա համար հրթիռներ չեն գնել։

Իսկ այդ ո՞վ է որոշել, որ հրթիռները կարելի է ձեռք բերել ինքնաթիռները բերելուց հետո, հատկապես, որ դրանց ձեռքբերման աղբյուրները տարբեր են։ Սովորաբար, որևէ տիպի սպառազինություն ձեռքբերողը միաժամանակ լուծում է նաև անհրաժեշտ զինամթերքի գնման հարցը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031