Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ձայնագրություններ ունեիք, բա ո՞ւր է»․ Մարուքյանը՝ ԱԽ-ի հրապարակած փաստաթղթերի մասին

Ապրիլ 16,2021 19:11

«Եթե ես ծանոթանամ այդ փաստաթղթերին, հետո չեմ կարող բացահայտել, թե ինչին եմ ծանոթացել։ Հետեւաբար, անիմաստ է։ Մեղադրում են, թող հրապարակային ապացույց ներկայացնեն։ Բա ձայնագրություններ ունեիք, բա ո՞ւր է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով անվտանգության խորհրդի հրապարակած փաստաթղթերին, որոնցով, ըստ ԱԽ-ի, փաստվում է, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին զեկուցել է, թե հակառակորդն առաջխաղացում չունի՝ ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել էր գնալ ԱԽ եւ ծանոթանալ գաղտնի փաստաթղթերին ամբողջությամբ։ Մարուքյանը շեշտեց՝ չի կարող դրանց ծանոթանալ եւ ժողովրդին պատմել, որովհետեւ պետական գաղտնիք կհրապարակի, բացի այդ՝ Օնիկ Գասպարյանն ասում է, որ այդ փաստաթղթերը խեղաթյուրված են եւ կեղծված։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե պատերազմում դիմադրելու մի քանի օրվա ռեսուրս ունեինք, իրականությանը չի համապատասխանում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930