Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ամբողջ Հայաստանն է վտանգված, բայց Լեռնահայաստանը՝ հատկապես». Հայկ Բաբուխանյան

Ապրիլ 20,2021 15:54

«Հայաստանն այսօր իրենց համար ընդամենը մի տարածք է, բայց մենք՝ հայերս չենք զիջելու, պայքարելու ենք մեր հայրենիքի համար՝ բոլորով։ Թույլ չենք տա, որ այսօրվա թրքասեր կառավարությունը մեզ ասի, որ մենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենք, բացելու ենք սահմանները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը։

«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կանանց խորհրդի անդամներն այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակից երթով քայլեցին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: Հայ ռազմագերիների վերադարձի, փախստականների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում հայտնված հայկական մշակութային կոթողների պահպանության պահանջով ուղերձ փոխանցեցին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ: Նույն պահանջներով ուղերձ հանձնել են նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը։

Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ իմաստ ունի նման դիմումներ ուղղել միջազգային կառույցների գրասենյակներ, երբ դրանք անպատասխան են մնում, Ալլա Հակոբյանը պատասխանեց, որ իրենց պահանջների կատարմանը հասնելու են խնդրի մասին անդադար աղաղակելով, հոգնեցնելով, քանի որ շատ լավ գիտակցում են, թե ինչ ուժեր են կանգնած կատարվածի ետեւում:

Վանեցու ծոռ Ալլա Հակոբյանը Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցման հեռանկարին չի հավատում: Ասում է՝ գիտի, թե քանի կոպեկ արժե թուրքի խոսքը. «Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հավատում են թուրքին. այդքան միամի՞տ կամ էլ երկրորդ տարբերակ՝ ծախված»։

«Մենք կիսում ենք հայ մայրերի այն պահանջը, որ ներկայացվեց միջազգային կառույցներին. այն կառույցներին, որոնք մեծ-մեծ խոսում են, բայց ոչինչ չեն անում»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, նամակի հանձնումից հետո, հայտարարեց «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Ցույցի մասնակիցները նաեւ հայտարարեցին, որ իրենք նժդեհական են եւ ամսի 27-ին նշելու են Լեռնահայաստանի 100 ամյակը: «Ամբողջ Հայաստանն է վտանգված, բայց Լեռնահայաստանը՝ հատկապես»,- ասաց Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով, որ օրերս են անցել այդ հատվածով եւ Գորիս-Կապան ճանապարհին տեսել են բազմաթիվ ադրբեջանական հենակետեր, ինչը, իր գնահատմամբ, մեր բնակչության համար թե հոգեբանական, թե ֆիզիկական ճնշման գործիք է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930