Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է Մովսես Հակոբյանին մեղադրում են, որ ասել է՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկերում. «Հրապարակ»

Մայիս 05,2021 10:10 Share

Ազգային անվտանգության ծառայությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 20-ին արած հայտարարությունների () հիման վրա հարուցած քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին։ Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։

Հետաքրքրվեցինք գեներալ-գնդապետից, թե կոնկրետ որ հարցում են իրեն մեղադրում, ինչ պետական գաղտնիք է հրապարակել նա իր ասուլիսի ընթացքում։ «Իմ հայտարարությունների հիման վրա»,- կարճ պատասխանեց Հակոբյանը։

– Ո՞ր հայտարարությունների, որ Փաշինյանի հրամանով զորքի լրահամալրումը կանգնեցվե՞լ է։

– Նոյեմբերի 20-ի հայտարարությունների հիման վրա, չեմ կարող մանրամասնել։

– Կարո՞ղ է մեղադրանքն այն բանին է վերաբերում, որ ասել եք՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկերում, բարոյական աջակցություն է ցուցաբերել ոմանց, գուցե դա՞ է պետական գաղտնիքը։

– Չէ (ծիծաղում է

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31