Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրիասյանը՝ դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի մասին

Մայիս 07,2021 23:57

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրիասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Քանի որ դպրոցներում երկարօրյա ծառայությունները այսուհետ թույլատրված են, հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարի մշակել և հաստատել էինք դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը, որի համաձայն դպրոցը կարող է երկարօրյա ծառայությունների շրջանակում.

– տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` կազմակերպել այդ գործընթացները, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար, ինչը նշանակում է, որ ցանկացած դպրոցական կարող է այլ դպրոցում, որտեղ կա երկարօրյա, օգտվել այդ ծառայությունից՝ առանց այդ դպրոցի սովորող լինելուց

– արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով ստեղծել երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացման անհրաժեշտ պայմաններ,

– կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել, նշեմ, որ այս մասով հաջորդ տարվա բյուջեում պլանավորել ենք ցածր առաջադիմությամբ սովորողներին հավելյալ կրթական աջակցության տրամադրումը:

Դպրոցները կարող են նաև ծնողի հետ կնքված պայմանագրով կազմակերպել սնունդը։ Երկարօրյայի ընթացքում դպրոցն ապահովում է սովորողի դասապատրաստումը, հանգստի, զբոսանքի կազմակերպումը, խմբակներում նրա ընդգրկվածությունը և այլ միջոցառումներին (մրցույթներ, օլիմպիադաներ և այլն) սովորողի մասնակցությունը: Կարգով սահմանվել է նաև ծնողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը»։

Մանրամասները՝ այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31