Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ցույց է տալիս այսօրվա իշխանությանը տիրացած լրտեսների վերաբերմունքն ազգային արժեքներին». Պարույր Հայրիկյանը՝ Հանրապետության օրը հրապարակում որևէ տոնական միջոցառում չլինելու առիթով

Մայիս 28,2021 13:55

«Անկախության վերականգնման օրը Հանրապետության հրապարակում տոնական որևէ միջոցառում, ցուցանակ չկա, նույնիսկ դրոշները չկան: Սա ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերվում այսօրվա իշխանությանը տիրացած լրտեսներն ազգային արժեքներին»,- Հանրապետության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում վրդովվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա հայտնեց՝ օրվա կոչմանը համարժեք պիտի գնան հարգանքի տուրք մատուցելու Արամ Մանուկյանի, Հայկազ Խաչատրյանի շիրիմներին:

Պարույր Հայրիկյանը նշեց՝ այսօրվա միջոցառումը կազմակերպում են՝ որպես նախընտրական դաշինքի ներկայացուցիչ, որը կոչվում է «Ազատ հայրենիք» ու շարունակեց. «Այս տոնը մեզ պարտավորեցնում է պատմությանը նայել նաև այսօրվա իրադարձություններով: Որևէ՝ նույնիսկ ամենախանդավառ միջազգային կազմակերպություն մեզ չի կարող ստիպել մոռանալ, որ այսօր մենք ճգնաժամային իրավիճակում ենք, և դա է մեզ պարտադրել ամեն գործ մի կողմ դնել և ներկայանալ՝ որպես դաշինք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություն չունե՞ք աշխարհաքաղաքական շահերի բախման հետ կապված, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Գիտեմ, որ ամեն մարդ պիտի կատարի իր պարտականությունները: Մեզնից կախված արեցինք առավելագույնը, որ մեր ժողովրդին ընտրելու հնարավորություն տանք: Եթե մի քանի օր առաջ մարդիկ ասում էին՝ չգիտեմ՝ Ռոբերտի՞ն ընտրեմ, թե՞ Նիկոլին, հիմա ահագին մարդիկ կան, որ այս կարգախոսն են ասում՝ հիմա ես գիտեմ՝ ում կընտրեմ: Մենք այլընտրանքը ձևավորեցինք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31