Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվել է քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» եղբայրը. shamshyan.com

Մայիս 31,2021 19:40

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոցի վարչական տարածքում, Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է  ավտոմեքենայում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ  Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Վաղարշապատի դատախազ Կարեն Գրիգորյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Վիշյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31