Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարելու». «5165» շարժման հիմնադիր անդամները Վանաձորում էին

Հունիս 09,2021 16:17

«5165» շարժման հիմնադիր անդամները և առաջնորդ Կարին Տոնոյանը քարոզարշավի երկրորդ օրը՝ հունիսի 8-ին, այցելեցին Վանաձոր, քաղաքացիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունները, խոսվեց կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին:

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ սահմանադրաիրավական հիմնախնդիրներին, Արցախում պարտության դիվանագիտական պատճառներին, առողջապահական ոլորտի բարեփոխումներին և սփյուռքի հետ աշխատանքներում ինստիտուցիոնալ վերափոխումների անհրաժեշտությանը։ Ելույթներով հանդես եկան «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, Գևորգ Թամամյանը, Տիգրան Բալոյանը:

«Մենք ինքնուրույն մինչև վերջ պայքարելու ենք Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար ամենակարևորը Հայաստանի անվտանգությունը և մեր արժանապատվությունն է, որը տրորված է, բայց այն պետք է վերականգնել: Հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարելու», – ասաց Կարին Տոնոյանը:

5165 շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930