Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսեք ՀՀ ժողովրդի ձայնը, բայց ոչ ՀՀ կառավարության միջոցով»․ Մենուա Սողոմոնյանի հորդորը՝ COP17-ի մասնակիցներին

Հոկտեմբեր 15,2026 14:26 Share
Աջակցեք aravot.am-ին

«COP17 համաժողովի մասնակից Անտոնիո Գուտերեշ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ-ի գործընկեր պետությունների՝ այդ համաժողովի մասնակից ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մենք, հյուրընկալ ժողովուրդ լինելով, ողջունում ենք այս կարևոր նախաձեռնության հարցում ձեր մասնակցությունը և ձեր մուտքը ՀՀ։ Միևնույն ժամանակ ուզում ենք հասկանալ՝ դուք ուզո՞ւմ եք լսել ժողովրդի վերաբերմունքը, մտածումը այն ամենի վերաբերյալ, ինչը կազմակերպում եք ՀՀ-ում։ Եթե ուզում եք լսել, հասկանալ, հետևաբար խնդրում ենք դա չանել ՀՀ կառավարության միջոցով»,-ՀՀ կառավարության շենքի դիմաց «Չկա կենսաբազմազանություն պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» խորագրով բողոքի ցույցի ժամանակ հորդորեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա զգուշացրեց՝ թեև ՀՀ գործող կառավարությունը կհամոզի, որ ինքն է ներկայացնում ՀՀ ժողովրդին, բայց հատկապես հունիսի 7-ի ընտրությունները ցույց տվեցին, որ խորը անջրպետ կա կառավարության ու ժողովրդի միջև․ «Այս կառավարությունը լեգիտիմ չէ, այս իշխանություններն ընտրությունները կեղծելով են եկել իշխանության։ Այն, ինչ մտածում, խոսում, ուզում է հայ ժողովուրդը, նույնական չէ կառավարության մտածածի, ուզածի, խոսացածի հետ։ Հայ ժողովուրդը մտածում է՝ նույն ՄԱԿ-ի գործառույթները, նրանց պարտականությունները վերաբերվում են մեզ համար զգայուն հարցերին՝ բանտերում պահվող մարդկանց ազատ արձակման հարցերին։ Միջազգային մարդասիրական իրավունքով երաշխավորված այդ իրավունքների՝ ռազմագերիների, պատանդառված անձանց ազատ արձակելու, դրանց պատասխանատուն միջազգային հանրությունն է, ՄԱԿ-ը»։

Լուսանկարը՝ Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան էջից

«Հայաքվե» նախաձեռնության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն էլ զգուշացրեց․ «Այն կառավարությունները, որոնք տապալում են սեփական քաղաքացիների՝ անվտանգությունն ապահովելը սեփական երկրում, կեղծ են։ Նմանօրինակ կոնֆերանսը, որ կազմակերպվում է քաղաքացիների հարկերի հաշվին, քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե որտեղ են վատնվում իրենց միջոցները։ Պարզապես զգուշացում օրվա իշխանություններին՝ երկար չեք կարողանալու զսպել կեղծավորությունը և քաղաքացիների արդար ըմբոստությունը։ Մի օր այդ բարկությունը պարզապես ձեզ քշելու, տանելու է։ Դադարեք կեղծ քարոզչության ներքո քողարկել ձեր հակազգային, չարամիտ պլանները»։

ՀՀ կառավարության դիմաց «Բնության պաշտպանությունն անբաժանելի է մարդու իրավունքներից» խորագրով ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031