Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բախում Գյումրիում՝ Խաչատուր Սուքիասյանի հրահրմա՞մբ․ ահազանգում են Ռոբերտ Քոչարյանի շտաբից

Հունիս 09,2021 23:13

«Հայաստան» դաշինքի շտաբի  Շիրակի մարզի պատասխանատուներից  Կարապետ Պողոսյանի պնդմամբ, այսօր միջադեպ է տեղի ունեցել իրենց գրասենյակի ներկայացուցիչների ու ՔՊ-ի պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանին ուղեկցող մարդկանց, ավելի ճիշտ կարմիր բերետավորների միջև։

«ՔՊ-ականները քայլերթ սկսեցին, անցան մեր գրասենյակի դիմացով, մենք էլ  ութ հոգով կանգնած էինք մեր գրասենյակի դիմաց, մի պրովոկատոր բերեցին, որը Նիկոլին դավաճան անվանեց։ Գործարար Խաչատուր Սուքիասյանն էլ հրահանգեց իր կարմիր բերետավորներին, մոտ տաս հոգու, որ  հարձակվեն ու քաշքշեն մեզ։

Կոնկրետ ինձ քաշքշել են Խաչատուր Սուքիասյանի ստվերային ոստիկանները, նրանք Երևանի բարբառով էին խոսում, ես թեթևակի վնասվածք ստացել եմ։ Մենք որևէ բառ չենք արտաբերել, ոչ մի ռեպլիկ չենք թողել, մեզ պաշտպանեցին մեր տեղի ոստիկանները՝ կանգնելով կարմիր բերետավորների ու մեր միջև ու թույլ չտալով լուրջ բախման վերածվի»,- ներկայացրեց Կարապետ Պողոսյանը։ Նա խոստացավ նաև հրապարակել իր պատմածի տեսանյութը։

Մենք պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Խաչատուր Սուքիասյանի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանին, որն աբսուրդ ու  անհեթեթություն որակեց  Կարապետ Պողոսյանի պատմածը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930