Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ 50, 100 հազար դրամ, ոչ հինգ լումա «Հայաստան» դաշինքը չի առաջարկելու». Վիկտոր Սողոմոնյան

Հունիս 16,2021 20:55

«Դա բացարձակ կեղծիք է: Ընտրակաշառք բաժանելու որեւէ դեպք չի կարող տեղի ունենալ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եղել են սադրանքներ, երբ կոնկրետ մարդիկ գնացել եւ ներկայացել են «Հայաստան» դաշինքի անունից, խոստացել են 50-100 հազար դրամ ձայնի դիմաց: Ոչ 50, 100 հազար դրամ, ոչ հինգ լումա «Հայաստան» դաշինքը չի առաջարկելու»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, այսօր հերթական հրապարակումն էր եղել այն մասին, որ «Հայաստան» դաշինքը ընտրակաշառք է բաժանում:

Մանրամասները`տեսանյութում

Ի պատասխան  հարցի`պատրաստվո՞ւմ են քրեական պատասխանատվության կանչել հայտարարության հեղինակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանին, դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդեւանյանը հայտարարության առիթով իրավական գործընթաց են սկսելու վերջինիս խորհուրդ տվեց` «նա ֆիզիկոս է, եւ ավելի լավ կլիներ, եթե իր գործով զբաղվեր»:

«Խոսքը մի մարդու մասին է, որը ոչ մի կապ չունի իրավագիտության հետ: Ինչպե՞ս է ստացվում, որ նա լռում է իշխանությունների խախտումների մասին»,- ասաց նա`հիշեցնելով պետական ռեսուրսի կիրառման դեպքերը, տարբեր հիմնարկների ղեկավարների վրա ճնշումները եւ այլն:

Ի դեպ, Վիկտոր Սողոմոնյանը հավանական է համարում, որ ընտրությունների արդյունքում «Հայաստան» դաշինքը գալու է իշխանության, բայց իրենց թիմի վարքագիծը չի փոխվելու, իրենք լինելու են ՀՀ բոլոր քաղաքացիների իշխանությունը, «սեւ-սպիտակի» բաժանում չեն անելու եւ ինտենսիվ զբաղվելու են տնտեսության զարգացման ու անվտանգային խնդիրներով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930