Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք խորհրդարանում չենք լինելու, դուք պառլամենտական հանրապետություն չեք ունենալու». Լեւոն Շիրինյան

Հունիս 16,2021 21:12

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» իր քարոզարշավն անցկացրեց Լոռու մարզում: Սպիտակից ու Ալավերդուց հետո, դաշինքի անդամները եղան մարզկենտրոն Վանաձորում:

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանը վստահեցրեց, որ այս ընտրություններում իրենք երկրորդ տեղն են զբաղեցնելու. «Զգուշացնում եմ, որպես քաղաքագետ, եթե մենք խորհրդարանում չենք լինելու, դուք պառլամենտական հանրապետություն չեք ունենալու, բացառված է, չի լինելու: Նորից լինելու են բախումներ, նորից լինելու են գողապետության դրսեւորումներ: Նաեւ ուրիշ բան է լինելու՝ ուրիշի ազդեցության գործակալական ցանցը նստելու է խորհրդարանում որպես պառլամենտական եւ տապալելու է ցանկացած նախաձեռնություն, ինչը որ դրական է լինելու Հայաստանի համար,- ասում է Շիրինյանն ու շեշտում, որ եթե իրենք լինեն խորհրդարանում, ապա իր նշած խնդիրները չեն լինի:

Շիրինյանի խոսքով՝ այս ընտրություններում փողը դեր չի խաղալու. «Ով առաջարկում է ձեզ ընտրակաշառք, վզից բռնեք քարշ տվեք ոստիկանություն: Եվ մի օրում կազատագրվենք նրանից, ինչն արդեն կյանքներս կերել է, ցեցի նման քայքայել է Հայաստանը, քայքայել է բանակը չի թողել պետության կայացում եւ նման բաներ»:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչն ասում է, որ Հայաստանը կործանումից փրկելու համար պետք է մերժել նախկին իշխանություններին. «Երկրի ներքին քաղաքական դրությունը վտանգված է գողապետության գրոհի պատճառով: Բայց որպեսզի դա չլինի պետք է մերժվի ամեն մի անցյալի իշխանության վերադարձ: Երեք նախագահները Հայաստանի քաղաքական կյանքում ինտրիգայից բացի, վնասից բացի ոչինչ չեն տվել Հայաստանին: Չպիտի լինեն նրանք՝ ո՛չ իրենք, ո՛չ իրենց գործակալները»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Куку says:

    Լավ կլինի որ երկուսիդ չտեսնենք խորհրդարանում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930