Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ» դաշինքի 3 տասնյակից ավելի մարդ կանչվել է հարցաքննության, պատգամավորի թեկնածուին խուզարկել ու ձերբակալել են. Սոս Հակոբյան

Հունիս 19,2021 23:15

«Հատկապես այսօր առավոտից «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմնակիցներ տասնյակներով բերման են ենթարկվում»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը։

Նրա խոսքով, քրեական հետապնդումները՝ քաղաքական ենթատեքստով, երեկվանից  ուժգնացել են, կան ձերբակալվածներ, իսկ 3 տասնյակից ավելի մարդիկ էլ կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու, կոնկրետ դեպքերում իրականացվել են նաեւ խուզարկություններ:

Սոս Հակոբյանը նաեւ ասաց, որ իրավապահները խուզարկություն են կատարել Վայոց Ձորում իր աշխատանքը կատարող պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի բնակարանում, գրասենյակում, մեքենայում. «Մի քանի ժամ տեւել է խուզարկությունը, ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է։ Հիշեցնեմ, որ պատգամավորի թեկնածուն օգտվում է անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ նրան հնարավոր է ձերբակալել միայն, եթե անձը գտնվում է ենթադրյալ հանցանքը կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։ Իրավապահ համակարգի ներկայացուցիչները Գոռ Սեդրակյանի հետ գտնվել են ժամեր։ Չի հայտնաբերվել որեւէ ապօրինի իր, որեւէ հանցակազմ պարունակող արարք, ըստ էության չկա անգամ որեւէ կողմնակի ապացույց դրա վերաբերյալ»: Ինչը, ըստ Սոս Հակոբյանի, ակնհայտ քաղաքական հետապնդում է:

Նրա խոսքով, Հրազդանում էլ 40 հոգի ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակ, իրականացրել են խուզարկություն՝ առանց դատարանի որոշման առկայության: Այստեղ եւս, Սոս Հակոբյանի հավաստմամբ, իրավապահները ոչինչ չեն գտել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930