Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված չանի՝ իր կողմից առաջարկ ստանանք․ ինքը մեր ու մեր ազգի թշնամին է»․ Վահե Հակոբյան

Հունիս 24,2021 18:50

«Դեռ որոշում չենք կայացրել, դիմելու ենք ՍԴ։ Բազմաթիվ խախտումներ են եղել, վարչական ռեսուրսի օգտագործում։ Իմ խորին համոզմամբ՝ իշխող կուսակցությունն արկղերի մեջ 30%-ից ավելի ձայն չի ունեցել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքն արդյոք կվերցնի՞ մանդատները։ Ինչ վերաբերում է մամուլում առկա տեղեկություններին, թե դաշինքի ներսում այդ հարցում տարաձայնություններ կան, մի մասն ուզում է, մյուսը՝ ոչ, Վահե Հակոբյանը շեշտեց․ «Մենք մեկ ուժ ենք եւ ցանկացած որոշում միասին ենք ընդունում։ Ցանկացած որոշում լինելու է միասնական»։ Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներին՝ Վահե Հակոբյանը հետեւյալ կարծիքը հայտնեց․ «Աստված չանի՝ իր կողմից առաջարկ ստանանք։ Ինքը մեր ու մեր ազգի թշնամին է»։ Հակոբյանը քաղաքական անբարոյականություն որակեց այն փաստը, որ խորհրդարան չանցած ուժերը հանդիպել են Փաշինյանի հետ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930