Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ են դիմում ու մանդատ վերցնում․ հետեւաբար՝ իրենք էլ են ընդունում»․ Էդմոն Մարուքյան

Հունիս 24,2021 13:20

«Վերահաշվարկների արդյունքում մեծ տատանումներ տեղի չեն ունեցել։ Շարժեր կան, ավելացել են ՔՊ-ի եւ «Հայաստան» դաշինքի ձայները, բայց ընտրությունների վրա ազդող տվյալ ընդհանուր առմամբ չունենք»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Գիտենք՝ ուժեր կան, որոնք դիմելու են ՍԴ, կդիմեն, կհետեւենք։ Կարծում եմ՝ այն տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, այդ տեղամասերի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Եթե զանգվածային խախտումների վերաբերյալ ապացույցներ լինեին, որոնք կարող են ազդել արդյունքների վրա, ուրեմն ամբողջ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն։ Մենք նման տվյալներ չունենք»,-կարծիք հայտնեց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով․ «Ամեն դեպքում, այն ուժերը, որոնք հայտարարել են ՍԴ դիմելու մասին, ասել են, որ վերցնելու են մանդատները, հետեւաբար՝ իրենք էլ են ընդունել այդ արդյունքները։ Եթե ՍԴ են դիմում վիճարկելու համար, թող վիճարկեն, բայց ես տեսնում եմ, որ ընդհանուր դաշտն ընդունում է ժողովրդի որոշումը։ Կարող ես համաձայն չլինել այդ որոշման հետ, բայց չես կարող հաշվի չնստել դրա հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930