Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնքի» հայցը

Հունիս 25,2021 20:55

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Այսօր՝ 25.06.2021թ. ՀՀ վարչական դատարանը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6861/05/21 գործով 17.06.2021թ. կայացված վճռով հաստատված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի) խախտումների առնչությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործիքակազմը չկիրառելը (անգործությունը):

Վարչական դատարանի վճռից հետևում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկեր պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները (հարկադրանքի, սպառնալիքների և ատելություն պարունակող) կանխելու ուղղությամբ, ինչը չի արել դրսևորելով անգործություն»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930