Լրահոս
Օրվա լրահոսը

Կանչվել եմ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի մոտ. Քրիստինե Վարդանյան

Հուլիս 19,2021 23:23

ՀՅԴ ՀԵՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հուլիսի 23-ին կանչվել եմ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի մոտ։

Երբ այս նամակը ձեռքս էր ուղղակի մտածում էի քանիսն են նմանօրինակ նամակ ստացել 44  օրյա պատերազմի դեպքերի համար, քանիսն են նման նամակ ստացել նահատակ հերոսների մասունքները աղբի տոպրակներով Աբովյանի այդ պայմաններում պահելու համար։

Չէ, չէ միջազգային կազմակերպություններում աշխատող, մարդու «իրավունքների պաշտպան» դիրքավորված կարծիք ձևավորողներ,  իրավապաշտպաններ հանկարծ չմտածեք, սա հո քաղաքական հետապնդման տարր չի, չէ որ ես «նախկին թալանչի ռեժիմի մաս եմ կազմում, ով թալանել է երկիրը ու հիմա պետք է պատասխան տա» իր արածների համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031