Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնայած Հայաստանում դեռ չի ստեղծվել ակտիվների վերականգնման գրասենյակ, Հայաստանն, այնուամենայնիվ, լուրջ առաջընթաց է գրանցել». ապօրինի ֆինանսական հոսքերը ՀՀ-ում. զեկույց

Օգոստոս 04,2021 17:56
aporini

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտը (UNICRI) մեկնարկում են ապօրինի ֆինանսական հոսքերի և ակտիվների վերականգնման ուսումնասիրությունների շարք:

Այս ուսումնասիրությունները լույս են սփռում այն բանի վրա, թե չվերահսկվող ապօրինի ֆինանսական հոսքերի արդյունքում ինչ զգալի վնաս է հասցվում պետություններին, և ինչ կարևոր արժեք ունի այսպիսի ԱՖՀ-երի հետ կապված ապօրինաբար ձեռք բերված ակտիվների զավթումը որպես առաջնահերթություն դիտարկելը:

Չնայած Հայաստանում դեռ չի ստեղծվել հատուկ նախատեսված Ակտիվների վերականգնման գրասենյակ (ARO), Հայաստանն, այնուամենայնիվ, լուրջ առաջընթաց է գրանցել ՖԱԹՖ-ի հանձնարարականների պահանջները կատարելու առումով: Երկրում իրականում գործում են որոշ ստորաբաժանումներ և անկախ մարմիններ, որոնք պատասխանատու են կազմակերպված հանցավորության, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համար:

Միջազգային համայնքը դեռևս շատ անելիք ունի, և ապօրինաբար ձեռք բերված ակտիվների առգրավման, բռնագրավման և վերականգնման վրա ավելի մեծ ուշադրության կենտրոնացումը կարևոր է: Քանի որ զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ԱՖՀ-ները նշանակում են ավելի քիչ թվով հիվանդանոցներ, դպրոցներ, ոստիկանության աշխատանքի անարդյունավետություն, չկառուցվող ճանապարհներ, չվճարվող կենսաթոշակներ և ավելի քիչ թվով աշխատատեղեր, վերականգնված ակտիվների վերաներդրումը զարգացման խիստ առաջնահերթ կարիքների բավարարման ուղղությամբ կարևոր է ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Զեկույցն այստեղ՝ Ապօրինի ֆինանսական հոսքերը և ակտիվների վերականգնումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031