Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Հայաստանի հետ սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները

Օգոստոս 09,2021 14:35

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների տարբեր դրույթների իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ»,- ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031