Լրահոս
Օրվա լրահոսը

Վախճանվել է Rolling Stones-ի լեգենդար թմբկահար Չարլի Ուոթսը

Օգոստոս 24,2021 23:44

80 տարեկանում վախճանվել է բրիտանական լեգենդար Rolling Stones խմբի թմբկահար Չարլի Ուոթսը, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ Ուոթսը խաղաղ մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում՝ շրջապատված ընտանիքի անդամներով:

Ուոթսի մահվան մասին հայտարարության մեջ նշվում է, որ նա եղել է «սիրված ամուսին, հայր, պապ և իր սերնդի ամենահզոր թմբկահարներից մեկը»: Նաև ասվում է, որ անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել նրա ընտանիքին, ընկերներին և խմբի անդամներին այդ ծանր պահին:

Մի քանի շաբաթ առաջ հաղորդվում էր, որ Ուոթսը բաց կթողնի խմբի հյուրախաղերը, քանի որ վերականգնվում է բուժումից հետո: Թեև չէր նշվում, թե ինչ հիվանդության մասին է խոսքը, բայց հայտնի է, որ 2004թ. նա բուժվում էր կոկորդի քաղցկեղից:

Չարլի Ուոթսը Rolling Stones-ին միացել է 1963թ.: Նա ոչ միայն խմբի թմբկահարն էր, այլև հեղինակել է մի քանի ալբոմների շապիկներ: 2016թ. Rolling Stones ամսագիրը բոլոր ժամանակների 100 ամենամեծ թմբկահարների շարքում նրան դասել էր 12-րդ տեղում: Classic Rock պարբերականի նույն վարկանիշային ցանկում նա 10-րդն է:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031