Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով այլ ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը պատրաստ է իրականացնել դրոշմավորում

Օգոստոս 25,2021 10:19

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրել է համապատասխան համակարգեր և  պատրաստ է իրականացնել դրոշմավորումը հետևյալ ապրանքախմբերի մասով․

  • թեթև արդյունաբերության ապրանքներ (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով թեթև արդյունաբերության ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշում),
  • օծանելիք և հարդաջուր (ԵՏՀ Խորհրդի «Նույնացման միջոցներով օծանելիքի և հարդաջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշում),
  • անվադողեր (ԵՏՀ Խորհրդի «Ռետինե անվադողերի և անվադողերի դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշում),
  • ֆոտոխցիկներ, լուսարձակող լամպեր (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով ֆոտոխցիկների, լուսարձակող լամպերի, դրոշմավորում սահմանելու մասին (բացի կինոխցիկներից)» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշում)։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031