Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում COVID-ի դեմ պատվաստվել է մարզի բնակչության 6,5 տոկոսը

Օգոստոս 27,2021 22:45

Վանաձորում եւս շարունակվում են COVID-ի դեմ պատվաստումները: Վանաձորցիները շտապում են պատվաստվել՝ ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ շարժական բուժօգնության մեքենաներում:

Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին պատվաստվողների թվի աճ է նկատվել. «Մարդիկ իրականում արդեն սկսել են գիտակցել հիվանդության վտանգը: Եվ կանխարգելման միակ միջոցը մեր իրազեկման նյութերում մենք շեշտադրում ենք պատվաստանյութը, որովհետեւ դա շատ մեծ կանխարգելիչ նշանակություն ունի: Ներկայումս ենք ունենք հիվանդացության բարձրացման ցուցանիշներ, կապված չորրորդ ալիքի հետ,- ասաց վարչության պետն ու նշեց, որ մահացության ցուցանիշն այս անգամ նվազել է:

Գուգարք կենտրոնական պոլիկլինիկայի շահառուների թիվը մոտ 12.500 է, պատվաստվել է 10 տոկոսը. «Պատվաստվողներն իրենց կարծիքները ծանոթների ու բարեկամների միջոցով փոխանցում են եւ այն տեղեկատվությունը, որ պատվաստումները հղի են բարդություններով, երեւի թե փարատվում է: Եվ բնակչությունն ավելի ակտիվ է մասնակցում պատվաստման գործընթացին:  Տնօրեն Մարինե Սիմոնյանի խոսքով՝ այն բնակիչները, որոնք չեն պատրաստվում քաղաքից բացակայել, իրենց համար պատվաստանյութի տեսակը կարեւոր չէ: Իսկ մյուսներն ունեն նախընտրած պատվաստանյութ. «Դեպի ՌԴ մեկնողները «Սպուտնիկ» են նախընտրում, կան նաեւ բնակիչներ, որոնք եւս «Սպուտնիկ» են նախընտրում: Կան անձիք, որոնք մեկնում են արտերկիր՝ «ԱստրաԶենեկա» են նախընտրում եւ կան անձինք, որոնք որ չինական պատվաստանյութեր են նախընտրում, երեւի թե ավելի հեշտ ընթացքի հետ կապված»:

Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մարզի բնակչության 6,5 տոկոսը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031