Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրքական խորհրդի անդամ պետություններից 30 լրագրող այցելել է Շուշի

Սեպտեմբեր 03,2021 15:48 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կողմից կազմակերպված մեդիա-տուրի շրջանակներում 30 լրագրող՝ Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ուզբեկստանից և Հունգարիայից, եղել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում և Շուշի քաղաքում։

Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 30-ին Բաքվում։ Լրագրողները հանդիպում են ունեցել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գիսմաթ Գոզալովը հայտնել է, որ տուրը կազմակերպվել է այս տարվա ապրիլ ամսին Բաքվում կայացած Թյուրքական խորհրդի տեղեկատվության և մեդիայի հարցերով պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ հավաքի ժամանակ ձևավորված գործողության պլանի համաձայն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: