Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը սկզբնապես չէր ցանկացել առաջադրվել ՀԱՕԿ նախագահի թեկնածու

Սեպտեմբեր 09,2021 20:33

Օլիմպավանում կայացած ՀԱՕԿ գլխավոր համաժողովում մարզաշխարհի ներկայացուցիչները առաջադրել էին միայն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը եւ նրան միաձայն վերընտրեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում:

Ընտրվեցին նաեւ նախագահի երկու տեղակալներ՝ Օգսեն Միրզոյանը եւ Արմեն Գրիգորյանը, գլխավոր քարտուղար՝ Հրաչյա Ռոստոմյանը, նաեւ 15 անձից բաղկացած գործադիր կոմիտե:

Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ասաց, որ սկզբնապես չի ցանկացել հերթական անգամ առաջադրվել, սակայն ի վերջո, տեղի է տվել մարզական ֆեդերացիաների, կազմակերպությունների եւ անհատների հորդորներին:

Արդեն համաժողովի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը լրատվամիջոցների համար բացեց փակագծերը, թե ինչու չէր ցանկանում առաջադրվել. «Երկու օլիմպիական խաղեր մեդալ չկար, բայց կար մեծ ցանկություն աշխարհին ներկայացնել մեր մարզիկներին, որ ճանաչում ու հաղթանակներ լինեն, որպեսզի ամբողջ աշխարհը օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ոտքի կանգնած լսի Հայաստանի օրհներգը, նայի վեր հառնող Եռագույնին: Ու ես դրան հասա, ապացուցեցի, որ անհնարին ոչինչ չկա, որ հնարավոր է զբաղվել, ձգտել, պայքարել եւ հասնել: Եվ տեսանք, որ տարին տարվա վրա մեդալները եղան ու շատացան. Սկզբից՝ օլիմպիական խաղերի բրոնզներ, այնուհետեւ նաեւ արծաթներ ու ոսկիներ… Ես իմ հիմնական աշխատանքը կատարել եմ, ցույց եմ տվել, որ երբ սիրում ես երկիրդ, սիրում ես սպորտը, անհնար ոչինչ չկա: Իմ նպատակը հիմնականում իրականացել է»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930