Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ եմ, որ նոր գումարման Պետդուման շարունակելու է նպաստել տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանն ու երկարատև խաղաղության հաստատմանը. Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին

Սեպտեմբեր 21,2021 16:11

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Քվեարկության արդյունքները ակնառու կերպով ցույց տվեցին ռուսական հասարակության աջակցության ու վստահության բարձր մակարդակը Ռուսաստանի ղեկավարության ռազմավարական ուղեգծի հանդեպ, որը միտված է երկրի հետագա զարգացմանը, միջազգային հեղինակության ամրապնդմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը:

Վստահ եմ, որ նոր գումարման Պետական դուման շարունակելու է նպաստել ռուս և հայ ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ընդլայնմանը և խորացմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանն ու երկարատև խաղաղության հաստատմանը:

Խորին հարգանքով՝
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930