Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները

Հոկտեմբեր 05,2021 22:11 Share

Ադրբեջանական իշխանամետ APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։ Ադրբեջանը Նախիջևանի առանձին համազորային բանակին մատակարարումներ իրականացնում է հիմնականում Իրանի օդային տարածքով։

Ադրբեջանական լրատվամիջոցը լուրը հայտնում է իր ռազմական անանուն աղբյուրին հղում անելով։ Նշվում է, որ անանուն աղբյուրի պնդմամբ «Ադրբեջանն այս երթուղին շատ քիչ էր օգտագործում, դա չի խանգարելու Նախիջևանի զորամասերի մատակարարումների իրականացմանը»։ Ի պատասխան, աղբյուրը պնդում է, որ «Իրանը տրանսպորտային նպատակներով ավելի շատ է օգտագործում Ադրբեջանի տարածքը։ Դա հատկապես երևում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով կատարվող փոխադրումներում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել