Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակողական և առանց «սեթևեթանքների». իրանագետ

Նոյեմբեր 01,2026 14:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամ-ալիքից.

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել առաջնորդի և իրանական ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում Խամենեին հրամայել է Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ին և Իսրայելին առնչվող ենթակառուցվածքներին անհապաղ և արդյունավետ հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»։

Բազմիցս եմ նշել, որ Իրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակողական և առանց «սեթևեթանքների»:

Նշված տեղեկատվության մեջ ուշագրավ է երկու հանգամանք. այն, որ առաջնորդը հանդիպում և հրամաններ տալիս է ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարությանը, այսինքն ամբողջովին իրականացնում է իր գործառույթները, իսկ երկրորդը՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» պատասխան հարվածների հրամանի հանգամանքն է։

Նախորդ պատերազմում նույնպես Իրանի պատասխան հարվածներն ընդգրկում էին Պարսից ծոցի բոլոր երկրներն, ուստի արդյո՞ք հրամանը նշանակում է, որ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս, և արդյո՞ք դրանց շարքում լինելու է Իսրայելին նավթի հիմնական մատակարարներից արհեստածին Ադրբեջանը։

Հարցի հստակ պատասխանը, կարծում եմ՝ ունեն միայն Իրանում սահմափակ թվով որոշում կայացնողներ, սակայն ուշագրավ է, որ այս երկրի պետական հեռուստատեսության ամենադիտվող հաղորդումներից մեկով վերջերս քննարկվում էր հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի նավթագազային ենթակառուցվածքների խոցելիության խնդիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30