Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա նաև մտահոգություն, որն արտահայտում է Ադրբեջանը մեր իրանցի բարեկամների կողմից սահմանին անցկացված վերջին զորավարժությունների հետ կապված». Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարարին

Հոկտեմբեր 06,2021 19:11

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Իրանի իր գործընկեր Հոսյեն Ամիր Աբդոլլահիյանի հետ, որից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ասել է, թե իրենք դեմ են, որպեսզի տարածաշրջանում զորավարժությունները կրեն սադրիչ բնույթ:

«Մենք դեմ ենք, որպեսզի այստեղ ռազմական ակտիվություն ծավալվի, դեմ ենք, որպեսզի որևէ տեսակի զորավարժություններ կրեն սադրիչ բնույթ: Կա նաև մտահոգություն, որն արտահայտում է նույն Ադրբեջանը մեր իրանցի բարեկամների՝ սահմանին անցկացված վերջին զորավարժությունների հետ կապված»,- ասել է Լավրովը:

Իր հերթին Իրանի արտգործնախարարն ասել է, որ Թեհրանը սադրիչ է համարում Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները, որոնց մասնակցում են այլ պետություններ:

«Վեց զորավարժություններ մշտապես անցկացրել է Ադրբեջանը վեց տարբեր երկրների հետ. դրանք իհարկե սադրիչ  գործողություններ են, չնայած դա կախած է յուրաքանչյուր երկրի որոշումից»,- ասել է բա:

Ըստ նրա՝ նման զորավարժությունների ակտիվացումը «տարածաշրջանում դրական զգացողություններ չի ներշնչում»:

«Իրանը վերջին շրջանում անցկացրել է մի քանի զորավարժություններ, բայց դիվանագիտական խողովակներով մենք տարածաշրջանի բոլոր երկրներին տեղեկացրել ենք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նման զորավարժությունների էությունը «տարածաշրջանում խաղաղությունն էր, կայունությունը և անվտանգությունը, ոչ թե հակառակը»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031