Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Փարսյան. «Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին»

Հոկտեմբեր 06,2021 23:33

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ կապանցիներ,

Ես՝ Գևորգ Ռազմիկի Փարսյանս, որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին։ Այս տարի մեր համայնքում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, և ես համագործակցելու եմ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հետ՝ գլխավորելով ընտրական ցուցակը։

Առաջադրվում եմ, քանի որ քաջ գիտակցում եմ հետպատերազմյան շրջանում Կապան համայնքի առջև ծառացած մարտահրավերներն ու անվտանգային խնդիրները։

Առաջադրվում եմ, քանի որ մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնելու անհրաժեշտություն կա։

Առաջադրվում եմ, քանի որ մեր թիմի այս երեք տարիների հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ վաստակած ձեր աջակցությունն ու վստահության բարձր մակարդակն ավելին, քան պարտավորեցնող են։

Ընտրություններին մասնակցում եմ «Շանթ դաշինք»-ի հետ, քանի որ այս նորաստեղծ կուսակցության հիմնարար արժեքներն ու սկզբունքներն են՝ մեր ազգային շահերի գերակայությունը, քաղաքացու արժանապատվությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արդարությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, շարունակե՛նք կառուցել, շենացնել և հզորացնել մեր Կապանը։

Ձեր՝ Գևորգ Փարսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031