Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձերբակալել, կալանավորել, վարչապետը նման լիազորություն չունի, ձերբակալել ՀՀ-ում կարող են հետաքննության եւ նախաքննության մարմինները». Արա Զոհրաբյան

Հոկտեմբեր 07,2021 20:25

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին, ոստիկանությանը հանձնարարեց. «Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալե՛ք, կալանավորե՛ք»:

«Ազատ Կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը, որը «Ոչ պարտադիր պատվաստմանը» կարգախոսով հանրահավաքին էր մասնակցում, ասաց. «Նիկոլ Փաշինյանը պատվաստանյութի դեմ խոսացող մարդկանց անվանում էր մարգինալներ՝ ծայրահեղականները: Մենք լսեցինք նաեւ սպառնալիքներ՝ ուղղված պետական մարմիններում աշխատողներին, որ ոչ մի հանրային ծառայող չպետք է չպատվաստված լինի: Լսեցինք նաեւ հանձնարարություններ՝ ձերբակալել, կալանավորել, վարչապետը նման լիազորություն չունի, ձերբակալել ՀՀ-ում կարող են հետաքննության եւ նախաքննության մարմինները, վարչապետը իրենց վերադասը չէ այդ հարցում: Կալանավորման հարցը ընդհանրապես դատարանի տիրույթում է գտնվում, վարչապետը այստեղ նույնպես անելիք չունի: Ես վստահ եմ, որ վարչապետի խոսքն ուղղված էր մեր քաղաքացիներին, որ վախենան, չգան հանրահավաքի»:

Արա Զոհրաբյանն ասաց, որ պետական մարմինների նկատմամբ քաղաքացիների անվստահությունն է, որ չեն պատվաստվում: Բացի այդ, առողջապահության նախկին նախարարն ասում էր՝ դիմակը վարակից չի պաշտպանում,ծակոտիները մեծ են ու քաղաքացներին ստիպում էին դիմակ կրել, վարչապետն ասում էր՝ կորոնավիրուսն ում շունն է, այդքանից հետ պարտադրում են պատվաստվել:

Զոհրաբյանը հորդորեց գործատուներին, որ անիմաստ իրենց աշխատողներին չհալածեն. Անիմաստ չընկնեք մեղքի տակ: Պետության սխալ քաղաքականությունը ձեր վրա մի վերցրեք»: Նա ասաց, որ փաստաբանական խմբեր են ձեւավորել ու անվճար քաղաքացիների իրավունքները պաշտպանելու են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031