Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ո՞վ է նման բան հայտարարել, որտե՞ղ, ովքե՞ր են բյուջեի մասին այդպես «հոգացողները», որոնք կարծում են, որ շատ ավելի կարեւոր բաների վրա են ծախսվելու իրենց վճարած գումարները, գուցե` պարգեւավճարներ տալո՞ւ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 08,2021 10:35

Նիկոլ Փաշինյանը երբեմն այնպիսի հայտարարություններ է անում եւ այնպիսի կարծիքներ վկայակոչում, որ զարմանում ես, թե դրանք որտեղ եւ ովքեր են ասել, ինչո՞ւ մենք չենք լսել` միայն ինքն է լսել: Օրինակ, երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ «մարդիկ կան, շարժում է սկսվում, որոնք ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ինչի՞ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն եւ անվճար բուժվեն»:

Ո՞վ է նման բան հայտարարել, որտե՞ղ, ովքե՞ր են պետական բյուջեի մասին այդպես «հոգացողները», որոնք կարծում են, որ շատ ավելի կարեւոր բաների վրա են ծախսվելու իրենց վճարած գումարները, գուցե` պարգեւավճարներ տալո՞ւ կամ տգետ չինովնիկների արտերկրյա գործուղումների՞ վրա:

Առհասարակ, այս երեք տարվա մեջ ավանդույթ ձեւավորվեց, որ իշխանությունը սկսեց «լսել» ոչ թե երկրի մտավորականներին, էլիտային, այլ քծնանքի ռեկորդներ խփող իր թիմակիցներին կամ փոքր ինֆորմացիա եւ գիտելիքներ ունեցող զանգվածին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031