Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ 11 մարզիկ Սալոնիկում կմասնակցի Սամբոյի 2021թ. պատանեկան ու երիտասարդական առաջնությանը

Հոկտեմբեր 13,2021 16:00

Այսօր, հոկտեմբերի 13-ին Հունաստան ուղևորվեց Հայաստանի սամբոյի պատվիրակությունը՝ մասնակցելու Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-ից 17-ը կայանալիք սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը:

Մեր թիմի կազմում ընդգրկված է 11 մարզիկ, ինչպես նաև՝ մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներից Արամ Խաչիկյանը /53կգ/, Աշիկ Անդրեյանը /58կգ/, Մեսրոպ Նիկոյանը /64կգ/, երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը /+98կգ/:

Հոկտեմբերի 16-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Վիլիկ Սահակյանը /71կգ/, երիտասարդներից՝ Դավիթ Հովսեփյանը /58կգ/ և Արամ Աղաջանյանը /64կգ/:

Հոկտեմբերի 17-ին մեդալների համար կպայքարեն պատանիներից Գրիգոր Բեկնազարյանը /98կգ/, երիտասարդներից Նարեկ Ամիրյանը /71կգ/, Մամիկոն Ավետիսյանը /79կգ/, Գոռ Հարությունյանը /88կգ/:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031