Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրաբար, մենք կկորցնենք նաեւ Շիկահողի դիմացի բարձունքը, որն անմիջապես առնչվում է արդեն գյուղի հետ». Վահե Հակոբյան

Հոկտեմբեր 20,2021 18:10

Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը որպես սյունեցի, Փայլասարի հետ կապված հարցին՝ այն ադրբեջանցիների՞ վերահսկողության տակ է, չնայած ՊՆ-ն հերքում է՝ պատասխանեց. «Կապանի քաղաքապետը շատ մանրակրկիտ քարտեզի վրա բացատրեց, իրենից լավ այսօր ռեալ պատկերը ոչ ոք չի ներկայացնի: Ասեմ ավելին՝ Շիկահող, Ճակատեն, Սրաշեն հատվածում մենք նույնպես ունենք խնդիր, որովհետեւ ադրբեջանական զինված ուժերը, չհանդիպելով թե՛ դիվանագիտական, թե՛ այլ որեւէ  դիմադրության՝ քայլերով գալիս են առաջ: Ենթադրաբար, մենք կկորցնենք նաեւ Շիկահողի դիմացի բարձունքը, որն անմիջապես առնչվում է արդեն գյուղի հետ»:

Հարցին՝ հիմա Փայլասարն ո՞ւմ վերահսկողության տակ է՝ Վահե Հակոբյանը պատասխանեց. «Դե ես ինչքան հասկանում եմ՝ ադրբեջանական»:

Երբ հիշեցրին իշխանական թեւի պարզաբանումները Վահե Հակոբյանն արձագանքեց. «Իշխանական թեւը 3 տարի է՝ բան է ասում, անլուրջ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031